Այսօր ԼՂՀ-ում սահմանադրական հանրաքվե է, որի քաղաքական նշակությունը թերևս հասկացել են` այն նախաձեռնող Երևանի ու Ստեփանակերտի էլիտաների սահմանափակ թվով գործիչներ, ինչպես նաև փոքրաթիվ մարդկանց մեկ այլ խումբ, որը պնդում է, թե հանրաքվեն լուծում է ընդամենը Բակո Սահակյանի իշխանության երկարաձգման հարցը:
Արցախյան հանրաքվեի շուրջ միջազգային արձագանքը կանխատեսելի էր ու խոստովանենք` քիչ հետաքրքիր: Այսուհանդերձ, նկատեմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությունն այսօրվա հանրաքվեին վերաբերում է ավելի շատ ոչ թե ժխտողականության, այլ` լոյալ մերժումի դիրքերից:
Մեզ բոլորիս ավելի շատ պետք է հուզի այն, որ ԼՂՀ սահմանդրական հանրաքվեն իրավաքաղաքական մոտիվացիայից զուրկ է ու չի նպաստում Արցախում քաղաքական դիսկուրսի, հասարակական կոնսոլիդացւայի կայացմանը:
ԼՂՀ կառավարման այսօրվա համակարգը ֆորսմաժորներ չի ծնել, կենսունակ է եղել անգամ Քառօրյա պատերազմի օրերին, մի խոսքով` չի խոչընդոտել արդյունավետ կառավարմանը:
Եթե, այնուամենայնիվ, Ստեփանակերտում, ոմանց պնդմամբ` նաև Երևանում, որոշել են փոխել կառավարման սիստեմը, ապա այն, ըստ ամենայնի, խանգարում է հենց իշխանությունների ինչ-որ մտադրությունների:
Եթե Բակո Սահակյանը հայտատարեր, որ նախագահականն երրորդ ժամկետի չի հավակնում` անկախ հանրաքվեի արդյունքներից, գուցե հավատայի, որ հանրաքվեն ուղղված է կառավարման արդյունավետության բարձրացմանը կամ ավելի գլովբալ առումով` ԼՂՀ սուբյեկտայնության անրապնդմանը:
Բայց մենք նման հայտարարություն չլսեցինք ու մնում է ենթադրել, որ հանրաքվեն գործնականում լուծելու է հենց Բակո Սահակյանի իշխանությունն երեք կամ տասներեք տարով երկարաձգելու խնդիր: Եթե հանրաքվեն տեղի չի ունենում ներղարաբաղյան կոնսենսուսի պայմաններում, դեռ ավելին` փոշիացնում է ԼՂՀ ժողովրդավարության ռեսուրսն, ակամայից
ուզում ես` այդ հանրաքվեն ձախողված տեսնել: Ավելի լավ է` տուժեն մեկ մարդու կամ խմբի քաղաքական հավակնությունները, քան խամրեն ամբողջ մի ժողովրդի ազատության և անկախության իդեալները:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ